չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
31-ամյա քաղաքացին Նորատուսի անտառից ապօրինի հատել է հինգ սոճի

31-ամյա քաղաքացին Նորատուսի անտառից ապօրինի հատել է հինգ սոճի

Հունվարի 31-ին ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Անդրանիկի փողոցի 31-ամյա մի բնակիչ Նորատուսի անտառից ապօրինի հատել է հինգ սոճի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Նույն օրը իրավապահները տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Գավառի բաժին: Նա հայտնեց, որ հատված ծառերը տեղափոխել է իր տան բակ:

  • Կիսվել: