շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
 300 հազար դոլարի խարդախության գործով կինը կալանավորվել է

300 հազար դոլարի խարդախության գործով կինը կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 16․50-ին, առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց մայրաքաղաքի Քըրք Քըրքորյան փողոցի տներից մեկում և ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին․ խափանման միջոցը՝ կալանք։

Ըստ տուժածի՝ գործարքներ կատարելու պատրվակով և գումարը վերադարձնելու պայմանով կինը խնդրել և իրենից մաս-մաս ստացել էր 300 հազար դոլար և չէր վերադարձրել։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ և մարտի 15-ին մայրաքաղաքի բնակիչ 44-ամյա կնոջ նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ 

Ձեռնարկված միջոցառումներով ու վարութային գործողություններով կնոջը հայտնաբերել չէր հաջողվել, և մարտի 23-ին հայտարարվել էր հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է։

https://www.youtube.com/watch?v=zf1B9qXz5uM&time_continue=0&source_ve_path=NzY3NTg&embeds_referring_euri=https%3A%2F%2Fradar.am%2F
  • Կիսվել: