չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
22:00-ին կքննվի 44-օրյա պատերազմում զոհված Ժորայի մայրիկ Գայանեի համար ընտրված խափանման միջոցի բողոքարկման հարցը. պատգամավոր

22:00-ին կքննվի 44-օրյա պատերազմում զոհված Ժորայի մայրիկ Գայանեի համար ընտրված խափանման միջոցի բողոքարկման հարցը. պատգամավոր

22:00-ին Արշակունյաց պողոտա 24\1-ում գտնվող դատարանում քննվելու է 44 օրյա պատերազմի նահատակ Ժորայի մայրիկ Գայանեի համար ընտրված ապօրինի խափանման միջոցի բողոքարկման հարցը: Կարևոր է ժամը 22:00-ին լինել դատարանի մոտ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով եւ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։

  • Կիսվել: