ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2023թ․ հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի նոր խափանման միջոց․ արդարադատության նախարարություն

2023թ․ հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի նոր խափանման միջոց․ արդարադատության նախարարություն

2023թ․ հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի նոր խափանման միջոց՝ տնային կալանք։ Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Այս պահին, նրա խոսքով, ակտիվ աշխատանքներ են տարվում տեղում համապատասխան ենթակառուցվածքների ապահովման ուղղությամբ։ Սարգսյանը նշեց, որ նախարարությունը մրցույթ է հայտարարել, որի հաղթողն արդեն որոշվել է։ 

«Այս տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել 200 էլեկտրոնային ապարանջան, տնային հսկողության 150 սարք, ինչպես նաեւ համապատասխան ծրագրային եւ սերվերային ապահովում»,- ընդգծեց Սարգսյանը։

  • Կիսվել: