կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
18 կարմրախայտ և 82 բեղլու. Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

18 կարմրախայտ և 82 բեղլու. Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

Օգոստոսի 23-ին, առավոտյան ժամը 6.30-ին, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում Վայոց ձորի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ մեքենայի շարժիչի ծածկոցի տակ կան էլեկտրահարված ձկներ և էլեկտրական սարքի նմանվող առարկա: Վարորդին և ուղևորին` Մալիշկա գյուղի բնակիչ 62 և 26 տարեկան տղամարդկանց, պարեկները տեղափոխել են ոստիկանության Վայքի բաժին:

 

Երտասարդը հայտնել է, որ 18 կարմրախայտն ու 82 բեղլուն ինքն է բռնել Արփա գետից` էլեկտրահարման միջոցով:

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: