կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել չեխ լրագրողի մահվան կապակցությամբ

Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել չեխ լրագրողի մահվան կապակցությամբ

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ։ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է․

«Ես խորապես ցավում եմ հայտնի չեխ լրագրող և փաստաբան Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ: Նա թողեց ճշմարտության և արդարության քարոզի մեծ ժառանգություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկողմնակալ և պրոֆեսիոնալ լուսաբանման հարցում»։

 

2020թ սեպտեմբերի 4-ին Պրահայի Վինոհրադյան հիվանդանոցում 66 տարեկանում կյանքից հեռացել է Դանա Մազալովան։

  • Կիսվել: