շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում

Խորհրդարանը նստաշրջանի օրակարգ չընդգրկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Կողմ էր 32, դեմ՝ 51, ձեռնպահ՝ 9 պատգամավոր:

Առաջարկվում էր նախագծով սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց: 

Հիշեցնենք՝ նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն է:

  • Կիսվել: