կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներում

Զինծառայողների հարազատները կներգրավվեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներում

Ալեն Սիմոնյանն օգոստոսի 30-ին աշխատանքային փակ քննարկում է նախաձեռնել 44-օրյա պատերազմում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատների հետ:

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ քննարկմանը մասնակցում էին երեք խմբակցություններից պատգամավորներ, պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Քննարկման ավարտին որոշվեց, որ ձեւավորվելիք՝ 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաեւ զինծառայողների հարազատները:

  • Կիսվել: