ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Զինանշանի հարց չեմ բարձրացնում, պետք է կենտրոնանանք պետության վրա. Փաշինյանը՝ ՀՀ զինանշանի և Արարատ լեռան մասին

Զինանշանի հարց չեմ բարձրացնում, պետք է կենտրոնանանք պետության վրա. Փաշինյանը՝ ՀՀ զինանշանի և Արարատ լեռան մասին

ՀՀ զինանշանի վրայից Արարատ լեռը հեռացնելու վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ-ում կա Արարատի մարզ, Արարատ բնակավայր, համայնք։ Խնդիրը տարածքային ամբողջականությունը չգնահատելն է։

«Չենք տեսնում պետության և ոչ պետության միջև առկա գիծը։

Իրական Հայաստանի գաղափարախոսության ամբողջ իմաստն այն է, որ պետք է կենտրոնանանք պետության վրա, որովհետև հայրենիքը պետությունն է։ Ես զինանշանի հետ կապված հարց չեմ բարձրացնում, ես բարձրացնում եմ հարց՝ մեր պետության և պետական ատրիբուտների, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին, իսկ դրա համար կարևոր է նաև հարևանների տարածքային ամբողջականությունն ընդունելը, որովհետև մեր տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ»,-նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: