երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ժամանակը չպետք է տարրալուծի պատմական հիշողությունը. Պաբլո Տետամանտի

Ժամանակը չպետք է տարրալուծի պատմական հիշողությունը. Պաբլո Տետամանտի

Այսօր Արգենտինայում նշվում է ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը: Այն սահմանվել է 2008 թվականին հատուկ օրենքով՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. ապրիլի 24-ին սկսված ցեղասպանությանը զոհ դարձած հարյուր հազարավոր հայերի հիշատակին:

Ժամանակը և սերունդների անցումը չպետք է տարրալուծի պատմական հիշողությունը։ Այդ հիշողությունը ավելի լավ աշխարհում ապրելու հստակ որոշման վկայություն է, որտեղ տարաձայնությունները լուծվում են երկխոսության միջոցով և խաղաղ մեթոդներով՝ լսելով դիմացինին և հարգելով կյանքը։ Այդ հիշողությունը այն հարգանքն ու պատիվն է, որին զոհերն արժանի են։ Արգենտինայի և Հայաստանի միջև հարաբերույթուններն անկեղծ բարեկամության հարաբերություններ են։ 1915 թվականից ի վեր Ցեղասպանության բազմաթիվ հայ վերապրածներ եկան Արգենտինա՝ փնտրելով խաղաղություն և բարեկեցիկ ապագա։ Այդ տղամարդիկ և կանայք փայլուն հայ համայնքի ներկայացուցիչներն են, որն արգենտինական հասարակության անբաժանելի մասն է կազմում։ Այդ առաջամարտիկներն ազնվորեն ծառայեցրեցին իրենց աշխատանքը, ազնվությունն ու տաղանդները նրանց հյուրընկալած երկրին։ Այստեղ մեծացան նրանց ժառանգները, այստեղ հող մշակեցին, կառուցեցին գործարաններ, աչքի ընկան արվեստում, գիտություններում, սպորտում՝ այդպես նպաստելով իրենց նոր երկրի աճին՝ չմոռանալով իրենց նախնիների Հայրենիքի մասին։ Այսօր, ինչպես ամեն ապրիլի 24-ի, Արգենտինայի կառավարությունը ոգոկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը. մի ժեստ, որը վերահաստատում է մեր հանձնառությունը մարդու իրավունքների և սերը հայ ժողովրդի նկատմամբ, որը կարողացել է նվաճել արգենտինացիների սրտերը:

Խաղաղություն և բարեկեցություն հայերին։

  • Կիսվել: