Ժամանակակից կյանքում ոչ մի բան անվտանգ չէ. Փաշինյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության Շենգավիթի շտաբում հանդիպել է իր համակիրների հետ:
Համակիրներից մեկի հարցին, թե արդյոք ճանապարհներ ապաշրջափակումը վտանգավո՞ր չէ ներկա պայմաններում, կարելի՞ է արդյոք վստահել Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է. ՛՛Ցավոք սրտի, ժամանակակից կյանքում ոչ մի բան անվտանգ չէ: Օրինակ՝ տնից դուրս գալը վտանգավո՞ր է, թե՞ վտանգավոր չէ։ Իհարկե, վտանգավոր է՛՛:
Նրան հակադարձել են՝ ասելով, թե հարցը հայրենիքին է վերաբերում, ոչ թե տնից դուրս գալուն, ինչին Փաշինյանն արձագանքել է. ՛՛Երբ որ մենք տնից դուրս ենք գալիս, Աստված չանի, դա վտանգ է, որ կարող է պատահար լինել, արևի տակ մնանք, արևահարվենք և այլն։ Տանը մնանք, այդտեղ էլ վտանգ կա՛՛: