կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ժամանակակից բժշկական կենտրոն՝ սահմանամերձ Այգեձոր գյուղում (լուսանկարներ)

Ժամանակակից բժշկական կենտրոն՝ սահմանամերձ Այգեձոր գյուղում (լուսանկարներ)

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում կկառուցվի ժամանակակից  բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է մարզպետ Հայլ Չոբանյանը։

«Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ ներկայացնելու մեր հերթական գործընկերային ծրագիրը՝ ժամանակակից բժշկական կենտրոն սահմանամերձ Այգեձոր գյուղում։

Շնորհակալ ենք Stone Development ընկերությանը, հատուկ շնորհակալություն Ակիմ Պողոսյանին և Ելենա Կոժեմյակինային՝ պատրաստակամության և պրոֆեսիոնալիզմի համար։
 
Այգեձորի բժշկական կենտրոնը ոչ միայն բարձրորակ ծառայություններ կմատուցի շրջակա գյուղերի բնակչությանն ու զինվորականների ընտանիքներին, այլև կարևոր ռազմավարական նշանակություն ունի։
Նկարում բժշկական կենտրոնի նախագիծն է»,- գրել է մարզպետը և հրապարակել կենտրոնի նախագծի լուսանկարները։
 
 
 
 
 

  • Կիսվել: