«Ժամանակ». «Հայրենիք» կուսակցությունը վերածվել է հասարակական կազմակերպության. Դրամաշնորհներ են բաժանում
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայրենիք» կուսակցությունը վերածվել է հասարակական կազմակերպության, որը քաղաքական գործունեության փոխարեն զբաղված է միկրոդրամաշնորհներ բաժանելով:
Այդ դրամաշնորհների գումարը հիմնականում 100-200 հազար դրամի շրջանակում է: Քանի որ դրամաշնորհների բաժանումը վերահսկում է կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանը, ով արմատներով լոռեցի է, դրամաշնորհներ ստանում են լոռեցիները՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ մասում են հիմա ապրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։