կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ժամանակ»․ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում աշխատակիցների կրճատումները շարունակվում են

«Ժամանակ»․ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում աշխատակիցների կրճատումները շարունակվում են

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի գազամատակարարման և գազաբաշխման համակարգի սեփականատեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում շարունակվում են աշխատակիցների կրճատումները:  Դա տեղի է ունենում կառուցվածքային փոփոխությունների անվան տակ, երբ տեղամասերը միավորվում են, իսկ ավելորդ տեսուչները և այլ աշխատակիցներ կրճատվում:

Աշխատակիցների հետ 20 տոկոսով կրճատում են նաև աշխատավարձերը: Որևէ մեկը չի համարձակվում բողոքել, որովհետև բողոքողի տեղը զբաղեցնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: