երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Ժամանակ»․ Սահմանափակումները միայն շարքային ձկնաբույծների համար են

«Ժամանակ»․ Սահմանափակումները միայն շարքային ձկնաբույծների համար են

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրություններ է իրականացրել Արարատի մարզում գործող ձկնաբուծական տնտեսություններում, և որոշ դեպքերում սահմանափակել ապօրինի ջրօգտագործման դեպքերը: 

Բայց ինչպես նախկին իշխանությունների օրոք, սահմանափակումները վերաբերել են միայն շարքային ձկնաբույծներին, իսկ օլիգարխներին պատկանող ձկնաբուծարաններում, ինչպես միշտ, խախտումներ չեն հայտնաբերվել, և դա այն դեպքում, երբ խոշոր ձկնաբուծարանները ընդերքից արդյունահանում են վայրկյանում 3-4 հազար խորանարդ մետր ջուր: Թե դա ինչ ահռելի քանակություն է և ինչպիսի վնաս է հասցնում Հայաստանի բնությանը, նկարագրելն անգամ անհնար է»:

  • Կիսվել: