չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զարուհի Բաթոյանը հանդիպել է Արցախի իր պաշտոնակցի հետ

Զարուհի Բաթոյանը հանդիպել է Արցախի իր պաշտոնակցի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարւոհի Բաթոյանն ընդունել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի գրոռումի, որում ասվում է․

«Այսօր ընդունել եմ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին:

Շնորհավորելով Արցախի անկախության տոնի առթիվ ևս մեկ անգամ վերահաստատել եմ միասնական քաղաքականությանը նպաստելու՝ ՀՀ կառավարության քաղաքականությունը, ոլորտային բարեփոխումներում Արցախի լիարժեք մասնակցությունն ապահովելու մեր հանձնառությունը:

Նախարարի հետ քննարկել ենք սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրերը, մասնավորապես՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, հաշմանդամության գնահատման մեխանիզմների փոփոխության, ինչպես նաև սոցիալական աջակցության համակարգի վերափոխման և վերաիմաստավորման նախագծերը:

Հաճելի էր արձանագրել, որ սոցիալական ոլորտի բարեփոխման մասին պարոն Վիրաբյանի հետ նույն մոտեցումներն ենք կիսում և ունենք նույն տեսլականը»։

  • Կիսվել: