հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024

«Զարթոնքը» քարոզարշավը մեկնարկեց Երևանի կենտրոնում

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամներն ու համակիրները նախընտրական քարոզարշավի իրենց մեկնարկը տվեցին Երևանի կենտրոնում: 

Կուսակցության առաջին համարը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հայտարարեց, որ չնայած նորաստեղծ քաղաքական միավոր են, սակայն պատրաստ են գրավել ընտրողի ուշադրությունը:

Նա նշեց, որ  իրենց համար նպատակ է ազգային քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետություն կառուցելը:

Կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանն էլ նշեց, որ վստահ է, որ շատ լուրջ արդյունքներ կգրանցեն:

Հիշեցնենք, որ քաղաքական ուժը ընտրաթերթիկներում 4-րդ համարի ներքո է:

 

  • Կիսվել: