շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Զարթոնք»-ի անդամներից 3-ին բերման են ենթարկել. կուսակցություն մամուլի խոսնակ

«Զարթոնք»-ի անդամներից 3-ին բերման են ենթարկել. կուսակցություն մամուլի խոսնակ

«Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել է ավելի քան 26 տոկոս քվե: Այս մասին հայտնել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն մամուլի խոսնակ Անդրանիկ Մարգարյանը:

«Այսօր, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թիմի անդամներից 3-ին բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Թալինի բաժին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը չներքաշվել քաղաքական ճնշումների գործընթացի մեջ և կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրենց գործառույթները:

Այս խախտումներն արձանագրվելու են և ներկայացվելու են պատկան կառույցներին»,-նշել է նա:

  • Կիսվել: