ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետ:

Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակը:

Զարեհ Սինանյանը ողջունեց մեր հայրենակցին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը մշտապես աջակցել է իր երկրում բնակվող մեր հայրենակիցներին, որը մեկ անգամ ևս ապացուցում է մեր երկրների բարեկամական ամուր կապերի առկայությունը: Պատերազմով պայմանավորված՝ մեր հայրենակիցներից շատերը, ցավոք, լքել են Սիրիայում գտնվող իրենց տները, նրանց մի մասը հաստատվել է Հայաստանում: Այնուամենայնիվ, սիրիահայ համայնքը մինչ օրս ակտիվ է, աշխատում և արարում է, որին ականատես եղա մայիսին Հալեպ և Դամասկոս այցիս ընթացքում»,- նշել է Զարեհ Սինանյանը:

 

  • Կիսվել: