Զարեհ Սինանյանի և Կիպրոսի պաշտպանության նախարարի հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության ուղղությունները
Կիպրոս այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի հետ: Այդ մասին ասված է Զարեհ Սինանյանի Ֆեյսբուքի էջում:

«Քննարկվեցին երկու երկրների միջև առկա համագործակցության ուղղությունները:

Հանդիպմանը ներկա էր նաև Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր, հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը»,- նշված է գրառման մեջ: