ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զախարովան՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

Զախարովան՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

Ռուսաստանն իր կողմից ամեն կերպ կաջակցի կողմերի միջև երկխոսությանը, որպեսզի հնարավոր լինի հասնել ձգձգվող հակամարտության կարգավորմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը։

Զախարովայի խոսքով՝ դիրքորոշումների տարբերությունն ակնհայատ է, հակառակ դեպքում բանակցություններ ուղղակի չէին լինի:

Ըստ նրա՝ Մոսկվան շարունակելու է իր աջակցությունը, որպեսզի կողմերը կարողանան փոխշահավետ լուծում գտնել:
 

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին: Կողմերը քննարկել էին բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: