հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բայրամովը հայտարարել է, որ Մակրոնը 44-օրյա պատերազմի ժամանակ բազմիցս սպառնացել է Ադրբեջանին

Բայրամովը հայտարարել է, որ Մակրոնը 44-օրյա պատերազմի ժամանակ բազմիցս սպառնացել է Ադրբեջանին

Բայրամովը հայտարարել է, որ Մակրոնը 44-օրյա պատերազմի ժամանակ բազմիցս սպառնացել է Ադրբեջանին:

՛՛Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 44-օրյա պատերազմի ընթացքում սպառնացել է Ադրբեջանին: Նա բազմիցս զանգահարել է և ասել. ՛՛Դուք պետք է անհապաղ կանգ առնեք։ Եթե դուք դա չանեք, ապա Ֆրանսիան կճանաչի Լեռնային Ղարաբաղը՛՛,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա հավելել է, որ ի պատասխան՝ իրենք նշել են. ՛՛Դուք կարող եք դա անել, մեզ համար ոչինչ չի փոխվի։ Դուք կարող եք վստահ լինել, որ Ադրբեջանն անմիջապես կդադարեցնի բոլոր դիվանագիտական կապերը Ֆրանսիայի հետ՛՛։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: