երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զախարովան կարծում է, որ Հայաստանը «չի գիտակցում Ֆրանսիայի ռազմական ներկայության ռիսկերը»

Զախարովան կարծում է, որ Հայաստանը «չի գիտակցում Ֆրանսիայի ռազմական ներկայության ռիսկերը»

Երևանը դժվար թե գիտակցում է տարածաշրջանում Ֆրանսիայի ռազմական ներկայության ընդլայնման ռիսկերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

՛՛Ինչ վերաբերում է Փարիզի և Երևանի շփումներին, կրկին ուզում եմ ընդգծել, որ արտաքին գործընկերների, ազգային անվտանգության ապահովման պարամետրերի ընտրությունը ցանկացած երկրի ինքնիշխան գործն է: Պարզապես տպավորություն է ստեղծվում, որ Երևանում, շրջվելով դեպի Ֆրանսիան և նրա հետ զարգացնելով ռազմատեխնիկական համագործակցություն, պարզապես չեն գիտակցում ո՛չ ֆրանսիացի, այսպես կոչված, հովանավորների իրական մտադրությունները, ո՛չ էլ տարածաշրջանում նրանց ռազմական ներկայության ընդլայնման ռիսկերը՛՛,-ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

՛՛Միամտություն է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եթե Ֆրանսիան նման հնարավորություններ ունենար, ապա դրանք կկիրառեր այն երկրներում, որտեղ բառացիորեն պայմանագրային պարտավորություններ ուներ՝ դա Աֆրիկյան մայրցամաքն է։ Այդ երկրներում Ֆրանսիայի առաքելությունները ձախողվեցին՛՛,-հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: