հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զախարովան՝ Հարավային Կովկասում ապաշրջափակման հարցի քննարկման մասին

Զախարովան՝ Հարավային Կովկասում ապաշրջափակման հարցի քննարկման մասին

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի քննարկման լավագույն ձևը երեք երկրների փոխվարչապետների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ նախագահության ներքո եռակողմ աշխատանքային խումբն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ լրագրողի հարցին:

«Այդ ձևաչաձով արդեն կայացել է ութ նիստ։ Բոլոր կողմերը բարձր են գնահատում դրա գործունեությունը»,- ասել է Զախարովան: Նա հավելել է, որ Ռուսաստանը ճիշտ է համարում հավատարիմ մնալ այն հայտարարություններին ու քայլերին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։

  • Կիսվել: