Զախարովան արձագանքել է ԵՄ-ի՝ Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելուն
Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ԵՄ-ի փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի միջնորդական ջանքերը և միջամտելու հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
՛՛Մենք ելնում ենք նրանից, որ Երևանի և Բաքվի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարատև կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրագործումն է՛՛,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում:


