Ըստ վարչապետի, Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) Հայաստանի ամենաատելի օլիգարխն է
Ամենաատելի օլիգարխը երբ դուրս է գալիս ոստիկանությունից ու ասում՝ ոտերս եմ մաքրելու էս իրավապահ համակարգի վրա, այո, արդարադատությունը այդ մարդկանց վրա փոխաբերական իմաստով օրենքով սահմանված կարգով իհարկե, մաքրելու է ոտքերը, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ նման հայտարարություն արել էր ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական Ռուբեն Հայրապետյանը, որը ավելի շատ հայտնի է «Նեմեց Ռուբո» մականունով, երբ վերջինին ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանություն։
Ըստ Փաշինյանի, նման գործողությունը պետք է տեղի ունենա հանուն երկրում հանդուրժողականության մթնոլորտի, որովհետև եթե դա տեղի չունենա, ժողովուրդը այդ մարդկանց վրա ոստքերը կմաքրի ամենաուղիղ իմաստով։
«Բայց մենք դա թույլ չենք տա։ ԱՄեն ինչ պետք է լինի օրինական», -ասաց վարչապետը։ Դիտարկմանը, թե ընդդիմախոսներն ասում են՝ դուք նաև այդ մարդկանց վարչապետն եք, ճի՞շտ է կոշտ, վիրավորական բառապաշարով շփվելը, Փաշինյանը արձագանքեց. «Այո, նրանք քաղաքացի են, բայց դա չի նշանակում, որ քաղաքացիները կարող են շարժվել դեպի ծայրահեղականություն և գործել ծայրահեղական տրամաբանության մեջ, քրեական ենթամշակույթի քարոզմամբ։ Իրավապահ մարմինները ունեն ծայրահեղականացումը կանխարգելելու և նախականխելու մշակույթ։ Ինչի՞ որ Նաիրի Հունանյանին երկու անգամ բերման ենթարկած լինեին արդյունքը լավ կլինե՞ր, թե վատ։ Կան մարդիկ, սուբստանցիաներ, ովքեր չեն հասկանում ուրիշ լեզու։ Այդ մարդկանց ես խորհուրդ եմ տալիս սկսել ջութակ նվագել սովորել, որպեսզի ավելի քաղաքակիրթ բառապաշար սկսեն հասկանալ»։ Վարչապետը սակայն, չհստակեցրեց՝ ինչու է խորհուրդ տալիս ջութակ նվագել սովորել և միայն ասաց. «Հասկացողը հասկացավ, թե ինչի մասին է խոսքը»։