կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ըստ Սարգսյանի՝ եթե Փաշինյանը «Մեղրին տվող լիներ, արդեն տված կլիներ»

Ըստ Սարգսյանի՝ եթե Փաշինյանը «Մեղրին տվող լիներ, արդեն տված կլիներ»

2020 թվականից Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ իշխանություններից, մասնավորապես՝ Փաշինյանից, պահանջում են Մեղրիի միջանցք։ Եթե Փաշինյանը տվող լիներ, մինչև հիմա տված կլիներ, տվողները ովքեր են՝ դա ակնհայտ երևում է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Նախկին երեք նախագահներն իրենց տեսակետն ասել են այդ միջանցքը տալու-չտալու, այդ միջանցքով խնդիրներ լուծելու առումով։ Փաշինյանն ասել է՝ ոչ, դա ինձ համար կարմիր գիծ է, դրա համար ես այդտեղ հետդարձի ճանապարհ չեմ տեսնում:

Անցած տարի մենք թուղթ ենք ստորագրել, որտեղ ասել ենք, եթե ինքը գնում է այս ճանապարհով, մենք իրեն օգնում ենք, եթե հետքայլ է անում, մենք դառնում ենք իր ամենաուժեղ քննադատը, փողոց էլ դուրս կգանք, դրոշներ էլ կհանենք, ճանապարհ փակելն էլ ինքը սովորոցրել է, կփորձենք դա էլ անել, թեև ես միշտ դեմ եմ եղել դրան»:

Սարգսյանը նաև հավելեց, որ Հայաստանի ամենամեծ առավելությունը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ այն է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է:

 

  • Կիսվել: