Ըստ նոր Սահմանադրության՝ կառավարության անդամ նշանակվելիս պատգամավորի լիազորությունները չեն դադարում
Ըստ նոր Սահմանադրության նախագծի՝ կառավարության անդամ կամ պարտականությունները կատարող նշանակվելիս պատգամավորի լիազորությունները չեն դադարում, այլ կասեցվում են պաշտոնավարման ընթացքում։
«Պատգամավորի` Կառավարության անդամ կամ Կառավարության անդամի պարտականությունները կատարող անձի պաշտոնում նշանակվելու դեպքում, ինչպես նաև Կառավարության անդամի կամ Կառավարության անդամի պարտականությունները կատարող անձի` պատգամավոր ընտրվելու դեպքում պատգամավորի լիազորությունները չեն դադարում, այլ կասեցվում են որպես Կառավարության անդամ կամ Կառավարության անդամի պարտականությունները կատարող անձ պաշտոնավարման ամբողջ ընթացքում»,- ասված է նախագծի տեքստում։



