երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ըստ մեր գնահատականների, խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմի  մոտեցումները առաջնահերթություն են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համար․ ՀՀ ԱԳՆ

Ըստ մեր գնահատականների, խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմի մոտեցումները առաջնահերթություն են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համար․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան հիմնահարցի բանակցություններում շարունակել իր աշխատանքները խաղաղ գործընթացի շրջանակներում, այսօր ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ վերահաստատելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ նախկինում հայտնած դիրքորոշումը։

«Մենք նաև ի գիտություն ենք ընդունել մինչ այդ խաղաղ գործընթացի վերականգնման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի հայտնած ցանկությունը, որը նա արտահայտել էր ՌԴ կատարած այցի ընթացքում», -հավելել է Աննա Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետներին, ԱԳՆ խոսնակը նկատեց, որ եթե նախանշվում, ծրագրվում ու հայտնի են դառնում նման հանդիպումների ժամկետներ, իրենք տեղեկացնում են հանրությանը։

«Հայկական կողմը հուլիսյան մարտերից հետո ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները։ Դրանք հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ին կառավարության նիստի ժամանակ։ Այդ մոտեցումներում կարևոր տեղ է գրավում ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառումը, ատելության հռետորաբանության դդարեցումը և հրադադարի ռեժիմի ամրապնդումը։ Ըստ մեր գնահատականների, այդ մոտեցումները նաև առաջնահերթություն են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու համանախագահող երկրների համար», -հայտարարել է Աննա Նաղդալյանը։

  • Կիսվել: