չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ընդդիմությունը պետք է ուղիղ եւ անկեղծ երկխոսություն սկսի հանրության հետ․ Զաքարյան

Ընդդիմությունը պետք է ուղիղ եւ անկեղծ երկխոսություն սկսի հանրության հետ․ Զաքարյան

Հայաստանում բոլոր ընդդիմադիր ուժերը, հատկապես նրանք, որոնք ներկայացված են խորհրդարանում, պարտավոր են հանրության հետ բաց եւ անկեղծ բանավեճի մեջ մտնել։ Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը։

Ընդ որում՝ նախկին իշխանության ներկայացուցիչը նշեց, որ այդ բանավեճը կարող է բավական երկար եւ բարդ լինել։ «Մենք բավական հաճախ ենք խոսել մեր սխալների, թույլ տված վրիպումների մասին։ Դրա համար օգտագործվել են հնարավոր բոլոր առիթները։ Ուղիղ երեք տարի մենք խոսել ենք մեր թույլ տված սխալների մասին։ Բայց այդ բոլոր սխալները չեն համեմատվի այն ձախողումների հետ, որոնք թույլ են տրվել գործող իշխանության կողմից վերջին երեք տարում»,- ասաց ՀՀԿ անդամը։

Ներկա իշխանության վարած քաղաքականությունը, ընդդիմադրի կարծիքով, հանգեցրել է այն բանին, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է լուրջ սպառնալիքի առջեւ։ «Ներդրումների մասին նրանք լրիվ մոռացել են։ Նրանք, ովքեր երբեւէ խոսում էին Հայաստանի, Ղարաբաղի եւ սփյուռքի միասնության մասին, հիմա նախընտրում են չհիշել այդ մասին։ Նրանք կամ ասելու բան չունեն, կամ պարզապես վախենում են հայտնել իրենց կարծիքը։ Ավելի շուտ, իշխանությունները չեն ցանկանում զայրացնել Թուրքիային եւ Ադրբեջանին»,- ամփոփեց Արտակ Զաքարյանը։

  • Կիսվել: