երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան. «Հրապարակ»

Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընդդիմությունը մտադիր է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջերս իրականացված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Խոսքը մասնավորապես այն փոփոխության մասին է, համաձայն որի՝ արգելվում է բուհերի մասնաճյուղեր բացել մարզերում, այդպիսով սահմանափակվում է քաղաքացիների` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։ Նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է, որին կմիանան այլ` ոչ իշխանական պատգամավորներ:

Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար 27 պատգամավորի ստորագրություն է պետք։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: