հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ընդդիմության նպատակը իշխանության զավթման անհաջող փորձն է. Արթուր Հովհաննիսյան

Ընդդիմության նպատակը իշխանության զավթման անհաջող փորձն է. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ վերջին օրերին ընդդիմության գործողություններին ու նպատակին:

«Ընդդիմությունը երեկ հստակ հայտարարեց, թե որն է իրենց նպատակը. դա իշխանության զավթման անհաջող փորձն է: Մարդիկ փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով չեն կարող Արցախը փրկել, նրանց նպատակը բոլորովին այլ է:

Հայաստանում ժողովուրդն է իշխանություն, և Հայաստանը, որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությունով, օրենսդիր մարմնով ամուր կանգնած է իր տեղում և թույլ չի տալու, որ ժողովրդավարությունն օգտագործեն որպես խուլիգանություններ և անկարգություններ անելու միջոց»,- նշեց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: