ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ընդդիմության հաղթանակի պարագայում ՀՀ-ում տեղի կունենա կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան

Ընդդիմության հաղթանակի պարագայում ՀՀ-ում տեղի կունենա կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան

Առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։ Այս մասին Հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարի մասնակիցներին ուղղված հաղորդագրության մեջ նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

«Սրտանց ողջունում եմ հայ ազգային կոնգրեսի 5-րդ համագումարի բոլոր մասնակիցներին, մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդհունքի հասնելու սպասումով»,- գրված էր նախագահի ուղերձում, որտեղ նա նաև նշել էր իր նախազգացումների մասին՝ ընդդիմության հաղթանակի դեպքում։

«Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում, ընդդիմության հաղթանակի դեպքում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»,- նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

  • Կիսվել: