շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի խորհրդարանի նախագահին արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:

Կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համատեղ հետաքրքրության օրակարգում ընդգրկված հարցեր:

  • Կիսվել: