երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վույ վույ, աման. Արարատ Միրզոյանը ԲՀԿ-ին և «Լուսավոր Հայաստանին» ձեռք մեկնեց

Վույ վույ, աման. Արարատ Միրզոյանը ԲՀԿ-ին և «Լուսավոր Հայաստանին» ձեռք մեկնեց

Մի պահեք որևէ բաստիոն, որը հին, կոռումպացված, ավտորիտար Հայաստանի բաստիոններից մեկը կարող է լինել, դրա կարիքը դուք չունեք: Նորից ու նորից դուք գնում ու ընկնում եք հին հարաբերությունների հարթություն, հին մոտիվացիաներ: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելութի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով ԲՀԿ-ի:

«Մենք ձեզ էլի ձեռք ենք մեկնել, եկեք միասին կառուցենք նոր Հայաստանը»,- հայտարարեց Միրզոյանը:

ԱԺ նախագահը դիմեց նաև Լուսավոր Հայաստանին.
 
«Մենք շատ հարցերում համակարծիք ենք եղել, այնքան, որ ինչ-որ փուլում միասին ենք եղել մեկ դաշինքում ու եղել ենք խորհրդարանական ֆրակցիա: Սակայն մեր տարբերությունն այն է, որ շատ բաներ մենք ասում ենք, որ այսպես է ճիշտ, սակայն անելու պահին դուք ասում եք՝ վույ վույ վույ, աման աման աման: Անել է պետք: Հիմա եթե ասեմ, էլի կասեն՝ երրորդ ճանապարհ: Այ ձեր ցավը տանեմ, դուք եք դուրս գալիս ձեր երրորդ ճանապարհի բանից: Մի հատ գտեք էլի, ձեզ նոր բանում»:
 
Միրզոյանի խոսքերով, եթե ժողվրդավար Հայաստան ունենալու ցանկություն կա, պետք չէ ամեն անգամ հասնել առվին ու ասել՝ վայ չէ, կթրջվենք, չի կարելի:

  • Կիսվել: