չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վթար Ջամշլու գյուղում․ կա մեկ զոհ և մեկ տուժած

Վթար Ջամշլու գյուղում․ կա մեկ զոհ և մեկ տուժած

Սեպտեմբերի 14-ին, ժամը 00։14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջամշլու գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Ղ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե պատնեշին և գլորվել ձորակը․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ռեգինա Մ․-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

  • Կիսվել: