երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Վտանգը կախված է թե՛ Ջերմուկի, թե՛ պետության գլխին. Բագրատ Սրբազան

Վտանգը կախված է թե՛ Ջերմուկի, թե՛ պետության գլխին. Բագրատ Սրբազան

Այն Ջերմուկը, որ ես տեսել էի տարիներ առաջ, շենքերի պատկերներով բարելավված է, բայց՝ մարդկային այցելությունների տեսքով գրեթե չկա։ Համենայն դեպս, չկար այն պատկերը, որին մենք սովոր ենք տեսնելու։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ ամփոփելով իր այցը Վայոց ձոր:
 
՛՛Որովհետև վտանգը կախված է թե՛ քաղաքի, թե՛ պետության գլխին՛՛,-նշեց նա:
 
Բագրատ Սրբազանը հաև հավելել, որ իրենց պայքարն իր էությամբ, իր բովանդակությամբ հոգևոր, բարոյական արժեքով պայքար է։
 
՛՛Մեր ամբողջ ընթացքն այս ճանապարհից չի շեղվելու։ Մեր բովանդակությունը պետք է լինի մեր ներքին կյանքի փոփոխությունն ամբողջ արժեքային իմաստով։ Մենք որպես ազգ չենք դիմանա, եթե մեր ներքին կյանքի, ընկալումների փոփոխություն տեղի չունեցավ։
 
Իսկ այդ փոփոխությունը նշանակում է վերադարձ մեր սեփական նկարագրին՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: