երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններում փոփոխություն չի սպասվում․ Պապոյան

Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններում փոփոխություն չի սպասվում․ Պապոյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահ է, որ ԱՄՆ-ում ընտրություններից ու վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները մնալու են նույնքան ջերմ ու լավ:  

Պապոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում: 

«Ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա: Հայ-ամերիկյան հարաբերությունները ջերմ են, մենք գնում ենք ռազմավարական գործընկերության, դրա մասին թուղթ կա ստորագրված: Ես վստահ եմ, որ ոչ մի բան էլ չի փոփոխվելու, ջերմ ու լավ հարաբերությունները մնալու են»,-ասաց Պապոյանը:  

ԱՄՆ նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ է տարել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ առաջ անցնելով ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսից: 

 

  • Կիսվել: