չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Վստահ եմ՝ Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ և բազմակողմ հարթակներում. Վահագն Խաչատուրյան

Վստահ եմ՝ Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ և բազմակողմ հարթակներում. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ, Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Այս պատմական oրը խորհրդանշում է Վիետնամի անկախության ճանապարհը և այն նշանակալի առաջընթացը, որ արձանագրվել է վերջին տասնամյակներին։

Վստահ եմ, որ Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

  • Կիսվել: