չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վստահ եղեք, որ յուրաքանչյուր վանաձորցու քվեի համար կռիվ ենք տալու մինչև վերջ. «Մամիկոն Ասլանյան» դաշինք

Վստահ եղեք, որ յուրաքանչյուր վանաձորցու քվեի համար կռիվ ենք տալու մինչև վերջ. «Մամիկոն Ասլանյան» դաշինք

Մամիկոն Ասլանյանը կալանավայրից անգամ պայքարելու է յուրաքանչյուր վանաձորցու ընտրական իրավունքի իրացման համար: Այս մասին ասվում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

«Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թիմի ոգին ամուր է: Մենք զգում ենք բոլորիդ սատարող ուժը: Այն գոտեպնդում է և պարտավորեցնում ուժեղ լինել և տեր կանգնել յուրաքանչյուրիդ ընտրությանը: Մենք մինչև վերջ կանգնած ենք մեր առաջնորդ Մամիկոն Ասլանյանի կողքին:

Վստահ եղեք, որ յուրաքանչյուր վանաձորցու քվեի համար կռիվ ենք տալու մինչև վերջ, մինչև արդարության հաղթանակը: Մամիկոն Ասլանյանը կալանավայրից անգամ պայքարելու է յուրաքանչյուր վանաձորցու ընտրական իրավունքի իրացման համար: Բոլորիս ուժ և տոկունություն՝ ՏԻՄ համակարգը որպես ժողովրդավարության օղակ պահպանելու գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՛՛Մամիկոն Ասլանյան՛՛ կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ձերբակալվել է:

 

 

 

  • Կիսվել: