Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Միկանաձե
ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակությունը բողոք է հայտնել առանց ադրբեջանական պատվիրակության մասնակցության Ադրբեջանի վերաբերյալ բանավեճերն օրակարգ մտցնելու դեմ, հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միկանաձեն:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նորընտիր խորհրդարանին անհրաժեշտ է տեղեկատվություն տրամադրել, և Վրաստանը պատրաստակամ է այդ գործընթացում հանդես գալ որպես միջնորդ:
Բացի այդ՝ Միկանաձեն նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կարևորությունը ողջ Հարավային Կովկասի համար:
Նա հավելել է, որ Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման գործում: