Վրաստանը պատրաստ է եռակողմ երկխոսության հարթակ դառնալ ՀՀ-ի և Ադրբեջանի հետ․ Զալկալիանի
Վրաստանը պատրաստ է հանդես գալ որպես հարթակ` Հայաստանի և Ադրբեջանի հետ երկխոսության համար, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին` ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, գրում է aliq.ge-ն:
Զալկալիանիի խոսքով, համաշխարհային հանրությունը շահագրգռված է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմամբ։
«Այս մասին մենք նոր նախաձեռնություն ենք ներկայացրել՝ հանդես գալ որպես եռակողմ երկխոսության հարթակ, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը կարող են քննարկել արդիական հարցեր և հանդիպել միմյանց»,- ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։