հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վրաստանը, որպես ՀՀ-ի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Ղարիբաշվիլի

Վրաստանը, որպես ՀՀ-ի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Ղարիբաշվիլի

Երեկ մենք եռակողմ հանդիպումներ ենք անցկացրել։ Վրաստանը, որպես անաչառ միջնորդ, Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական պետական ​​դրամատիկական թատրոնի շինարարության մեկնարկի արարողության ժամանակ, որին մասնակցել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի վարչապետին՝ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» ֆորումին մասնակցելու համար։

«Մենք շատ ենք գնահատում դա: Մենք գնահատում ենք նաև այն փաստը, որ երեկ միասին կարևոր հանդիպումներ ունեցանք։ Տեղի է ունեցել նաև եռակողմ հանդիպում և զրույց։ Վրաստանը, որպես երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի անաչառ, չեզոք, օբյեկտիվ միջնորդ և բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ, և Վրաստանն ու ես, որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: