շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ղարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը. Վրաստանի Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն

Ղարիբաշվիլին խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը. Վրաստանի Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննության ժամանակ խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական ​​անվտանգության ծառայությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն:

Նա, մասնավորապես, նշել է.  «Այսօր նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննվել է Պետական ​​անվտանգության ծառայությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունում: Նա լիովին համագործակցում է քննության հետ և խոստովանել է մի քանի տարվա ընթացքում ապօրինի եկամուտ ստանալու փաստը»:
 

Գագնիձեն հավելել է, որ  առաջիկա օրերին քննչական մարմինը կորոշի, թե ինչպես դասակարգել Ղարիբաշվիլիի գործողությունները և ինչ խափանման միջոց ընտրել նրա նկատմամբ:

Վրաստանի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել էր Ղարիբաշվիլիի, Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված ութ անձանց տներում խուզարկությունների մասին: Ավելի ուշ Պետական անվտանգության ծառայությանը հայտնեց, որ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների տներից առգրավվել է ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար, 198 թանկարժեք իր և ժամացույց, արժեքավոր կտավներ, հազարավոր էջ փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք։

  • Կիսվել: