երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վրաստանում առաջադրված պատգամավորի թեկնածու Մկոյանը հանդիպել է աջակիցների հետ

Վրաստանում առաջադրված պատգամավորի թեկնածու Մկոյանը հանդիպել է աջակիցների հետ

Հենզել Մկոյանը ակտիվացնում է իր նախընտրական քարոզչությունը որպես անկախ պատգամավորի թեկնածու։ Այսօր նա հրապարակել է Ֆեյսբուքում իր նախընտրական առաջին հանդիպումը երիտասարդության հետ, գրում է akhaltskha.net-ը:

«Այսօր ինձ հետ հանդիպման էին եկել տարբեր գյուղերից երիտասարդներ։ Հանդիպման նպատակը կապված էր առաջիկա՝ 2020 թվականի, խորհրդարանական ընտրությունների հետ։Նրանք եկել էին շնորհավորելու այն փաստը,որ նախաձեռնող խումբը առաջադրել է իմ թեկնածությունը։

Խորհրդարանական ընտրություններին կմասնակցեմ անկախ մեծամասնական պատգամավորի թեկնածուի կարգավիճակով։Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում։Երիտասարդները հավաստացրին իրենց աջակցության վերաբերյալ։

Շնորհակալ եմ, ի՛մ բարի և հավատարիմ բարեկամներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հենզել Մկոյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի խորհրդարանում «Վրացական երազանք» կուսակցության գործող պատգամավոր Հենզել Մկոյանը փաստաթղթեր է ներկայացրել Ախալքալաքի ընտրական հանձնաժողով՝ իր թեկնածությունն առաջադրելու որպես պատգամավորի անկախ թեկնածու:

 

  • Կիսվել: