ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Վրաստանն Իրանի հետ  ավիահաղորդակցությունը կասեցրել է

Վրաստանն Իրանի հետ ավիահաղորդակցությունը կասեցրել է

Վրաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Իրանի հետ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ԱԳՆ հայտարարությունից։

Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանից հետո կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցիչը գրանցվել է Իրանում: Նշվում է, որ իրանական կողմը միջոցներ է ձեռնարկում տվյալ հիվանդության դեմ պայքարի նպատակով, ինչպես նաև կատարում է Իրանից դուրս եկող քաղաքացիների սքրինինգ:
 
Նշվում է, որ ներկայումս ուղևորներն արդեն չեն կարող Իրանից թռչել Վրաստան: Ընդ որում՝ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ավիաընկերություններին հնարավորություն կտրվի Իրանից վերադարձնել արդեն այնտեղ գտնվող Վրացի զբոսաշրջիկներին:
 
Այսպես, դեռևս բաց է Իրանի հետ վրացական ցամաքային սահմանը:

  • Կիսվել: