շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն

Վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման կարգում փոփոխություններ կլինեն

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը ԱԺ-ն ընդունել էր առաջին ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ նախագծի ընդունումը հնարավորություն է ընձեռելու պաշտպանել անձի պատիվն ու արժանապատվությունը զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև քաղաքացիներին հնարավորություն է ընձեռելու ավելի ստույգ տեղեկություն ստանալու: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում էր՝ 

  1. ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ 239 քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել 5000 թվով: Ասաց՝ դա վերաբերում է վիրավորանքին:
  2.  8-րդ մասի 2-րդ կետում 2000 թիվը փոխարինել 10.000 թվով. սա վերաբերում է զրպարտությանը: 
 
 

Սիմոնյանը հայտնեց, որ այդ ընթացքում գրավոր որևէ առաջարկ չի ներկայացվել, բայց գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել առաջին ընթերցմամբ ընդունված և իր կողմից առաջարկված Քաղաքացիական օրենսգրքում ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ 239 քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել 3000-ապատիկով՝ նախկին 5000-ապատիկով առաջարկի փոխարեն: 8-րդ մասի 2-րդ կետում 2000-ապատիկի չափը փոխարինել 6000-ապատիկ չափով, նախկինում առաջարկված էր 10-հազարապատիկ:

Սիմոնյանն ընդգծեց, որ փոփոխության դրդապատճառներից է այն, որ նախագիծը ոչ թե տնտեսական է, այլ առնչվում է իրավիճակին, որ այսօր տիրում է վիրավորանքի և զրպարտության մասով: Կարծում է, որ 3000-ապատիկը և 6000-ապատիկը բավարար չափ են, որով դատարանը կարող է որոշում կայացնել: Շեշտեց՝ այն տուգանք չէ, փոխհատուցում է: Նշեց նաև, որ նվազագույն զամբյուղից սկսած 1998 թվականից այս կողմ ամեն ինչ փոխվել է, դա տնտեսական մասով նույնպես հանդիսանում է այդ փոփոխության դրդապատճառ

  • Կիսվել: