երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վիկտոր Բիյագովը նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան

Վիկտոր Բիյագովը նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը, ով հետ է կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնից, նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,-ասվում է հրամանագրում:

Վիկտոր Բիյագովը նշանակվել է նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

  • Կիսվել: