ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վերջին զարգացումները ցույց են տալիս սահմանագծման և սահմանազատման գործընթացի կարևորությունը. Զախարովա

Վերջին զարգացումները ցույց են տալիս սահմանագծման և սահմանազատման գործընթացի կարևորությունը. Զախարովա

Երևանի ու Բաքվի պաշտոնական ներկայացուցիչներից ակնհայտ է դառնում, որ կողմերը ՛՛տրամագծորեն հակառակ գնահատականն են տալիս իրավիճակին և մեղադրում միմյանց՛՛: Այս մասին այսօր, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Ռուսաստանը կողմերի հետ շփման մեջ է՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար:

Զախարովայի խոսքով՝ վերջին զարգացումները ցույց են տալիս սահմանագծման և սահմանազատման գործընթացի, նաև ՌԴ՝ նախկինում ներկայացված առաջարկների հիման վրա համապատասխան հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի ամբողջ կարևորությունը:

՛՛Ռուսաստանը պատասխանատվությամբ է վերաբերվում իր թե երկկողմ, թե բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ պարտավորությունների առումով համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում, իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր ունեցած տեղեկություններով, այնտեղ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՛՛,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 

  • Կիսվել: