ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել (տեսանյութ)

Վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել (տեսանյութ)

Նախօրեին՝ հունիսի 25-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ միայն Աջափնյակում եւս ապօրինի կառույց է ապամոնտաժվել: Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը  հիշեցնում է, որ վերջին շաբաթվա ինտենսիվ ապամոնտաժումներից առաջ, վերջին վեց ամիսներին միայն Աջափնյակում 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել:

Որպես միջանկյալ դիտարկում. ինքնակամ կառույցների սեփականատերերը այս օրերին հաճախ դժգոհում են, թե «մենք դիմել ենք քաղաքապետարանին՝ շինթույլտվություն ստանալու համար, քաղաքապետարանը չի տվել, դրա համար ստիպված ինքնակամ ենք կառուցել»:

Ներեցեք, բայց դա մոտավորապես նույնն է թե ինչ-որ մեկից ուզես իր մեքենան եւ, չստանալով իր համաձայնությունը, առևանգես մեքենան, հետո, որպես արդարացում, ասես՝ «ես ուզեցի, ինքը չտվեց, ես էլ ստիպված գողացա»։

Քաղաքային իշխանությունն է համայնքի սեփականությունը տնօրինում եւ տալիս շինթույլտվություններ, և պետք է ցանկացած պարագայում ստանալ քաղաքային իշխանության թույլտվությունը:

  • Կիսվել: